Հասարակական

Պատգամավորներն առաջարկում են Երևանի 10 վարչական շրջաններում վերացնել «կարմիր գծերը»

2 րոպեի ընթերցում

Պատգամավորներն առաջարկում են Երևանի 10 վարչական շրջաններում վերացնել «կարմիր գծերը»

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացնել «կարմիր գծերը»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը:

«Նախագծի ընդունման դեպքում «կարմիր գծերը» փաստացի կվերանան 12 վարչական շրջաններից 10-ում, այսինքն կգործեն երկու վարչական շրջաններում՝ Կենտրոնում և Արաբկիրի որոշ հատվածներում»,-ասաց Գաբրիելյանը:

Բոլոր այն տեղերում, որտեղ կլինեն «կարմիր գծեր», տեղադրված են լինելու տեսախցիկներ: Եվ վարորդը տուգանվելու դեպքում ստանալու է առնվազն 15 րոպեանոց տեսանյութը: Այսպիսով՝ վարորդներն այսուհետ կտուգանվեն, եթե չեն վճարել համապատասխան վճարը՝ բացառապես տեսանյութի առկայության դեպքում: «Որտեղ չկան «կարմիր գծեր» և կայանումն արգելված չէ, ապա այդտեղ կարող եք անվճար կայանել»,-նշեց պատգամավորը՝ դիմելով քաղաքացիներին:

Փաթեթով առաջարկվում են մի շարք այլ փոփոխություններ ևս:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում