Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ճանապարհների հիմանորոգման ուղղությամբ նախորդ տարի 5 մլրդ դրամի խնայողություն է արվել

Ճանապարհների հիմանորոգման ուղղությամբ նախորդ տարի 5 մլրդ դրամի 
խնայողություն է արվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախորդ տարի պետությունը  ճանապարհաշինության մրցույթների արդյունքում միայն հիմնանորոգման ուղղությամբ արել է 5 մլրդ դրամի խնայողություն, որը կվերաբաշխվի այլ ճանապարհների շինարարության համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Իմ քայլը»-ից Գևորգ Պապոյանի հարցին:

Պապոյանը նկատեց, որ դասական բյուջետավորման կանոնների համաձայն բազմաթիվ տողերով առկա է թերակատարում: Օրինակ x ճանապարհը կառուցելու համար նախատեսվել է 1 մլրդ դրամ, բայց 600 մլն դրամն է ծախսվել: «Սակայն, երբ ծրագրային բյուջետավորման կանոններով ենք նայում, տեսնում ենք, որ ճանապարհը կառուցվել է: Ավելի քիչ բյուջետային միջոցներով նպատակներն իրականացվել են, խնայված գումարներով հանրային այլ կարիքներ են հոգացել»,-ասաց Պապոյանն ու հարցրեց, թե արդյոք կարելի է պնդել, որ նախկինում այդպիսի տոկոսներով գողացվել են պետական բյուջեի միջոցները:

«2019-ի աշխատանքների արդյունքում, ընթացիկ տարվա ճանապարհաշինության մրցույթների արդյունքում միայն հիմնանորոգման ուղղությամբ ունենք 5 մլրդ դրամի խնայողություն: Նոր գնման ընթացակարգի և դրա արդյունքների մասին է խոսքը: Սա ենթադրում է նաև, որ այդ նույն 5 մլրդը վերաբաշխվել է, և հավելյալ այլ ճանապարհների շինարարություններ նույնպես տեղի կունենան»,-ասաց Պապիկյանը:

Նախարարը նկատեց, որ կառավարումից մեծապես կախված է արդյունավետությունն ու դրամական միջոցների ճիշտ օգտագործումը: Խնդիրը հետևողականության, ընթացակարգերին հետևելու մեջ է: Նա չցանկացած գնահատականներ հնչեցնել, թե նախկինում որտեղ ինչ կոռուպցիոն մեխանիզմներ են եղել, հիշեցրեց, որ իրավապահ մարմինները հետևողականորեն դրանով զբաղվում են, բացահայտում են:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am