Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քոչարյանը լքեց Վերաքննիչ դատարանի նիստերի դահլիճը առողջական վիճակից ելնելով

Քոչարյանը լքեց Վերաքննիչ դատարանի նիստերի դահլիճը առողջական վիճակից 
ելնելով

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՒՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հունիսի 17-ին Վերաքննիչ դատարանում միջնորդեց, որպեսզի Քոչարյանը լքի նիստերի դահլիճը առողջական վիճակից ելնելով։

 «Քոչարյանը ցանկանում է լքել նիստերի դահլիճը զուտ իր առողջական վիճակից ելնելով։ Ավելորդ անգամ իր առողջությունը վտանգի տակ չդնելու համար։ Կարող են լրացուցիչ խնդիրներ առաջանալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ալումյանը։

Դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարեց միջնորդությունը և Քոչարյանը Քրեակատարողական աշխատակիցների ուղեկցությամբ լքեց նիստերի դահլիճը։

Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։ Նա մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

ՀՀ երկրորդ նախագահը 2020 թվականի ապրիլի 28-ին տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցնելու համար և մայիսի 12-ին վիրահատվել։ 2020-ի մայիսի 29-ին Վարչական դատարանը բավարարել էր Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը, ըստ որի մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am