Հասարակական

ՀՌԱՀ-ը 2019-ին կրոնական խտրականության և բռնության տեսարանների համար պատժել է 2 հեռուստաընկերության

1 րոպեի ընթերցում

ՀՌԱՀ-ը 2019-ին կրոնական խտրականության և բռնության տեսարանների համար պատժել է 2 հեռուստաընկերության

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցյալ տարի երկու հեռուսատընկերություն պատժվել են կրոնական խտրականության և բռնության տեսարանների համար, նրանցից մեկը, սակայն, բողոքարկել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում հայտնեց ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

«Անցյալ տարի առաջին անգամ հանձնաժողովի պատմության ընթացքում երկու հեռուսատընկերություն պատժվել է կրոնական խտրականության և բռնության տեսարանների համար: Առաջին անգամ օրենսդրության մեջ եղած նորմը կիրառել ենք: Մեկը եղել է մարզային հեռուստաընկերություն, մյուսը՝ հանրապետական սփռման: Մի հեռուստաընկերությունն իր մեղքն ընդունեց, մյուսը՝ վարչական հայցով դիմեց դատարան և բողոքարկում է մեր որոշումը»,-ասաց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ դա հիմնավորում է իր այն պնդումը, որ բռնության տեսարան չափորոշիչը հիմնավորելը և հեռուստաընկերություններին պատիժ ներկայացնելը շատ դժվար է:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում