Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ԱԺ շենքի դիմացից ոստիկանությունը 100-ից ավելի քաղաքացու բերման է ենթարկել

ԱԺ շենքի դիմացից ոստիկանությունը 100-ից ավելի քաղաքացու բերման է ենթարկել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ազգային ժողովի շենքի մոտից ավելի քան 100 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

«Ժամը 11։00-ի դրությամբ ԱԺ-ի դիմացից ոստիկանության տարբեր բաժիններ է բերվել 103 անձ»,- նշեցին ոստիկանությունից։

Ազգային ժողովը հունիսի 16-ին քննարկում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

Ազգային ժողովի շենքի մոտ հավաքվել են Գագիկ Ծառուկյանի աջակիցները, ովքեր պահանջում են դադարեցնել Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը։

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am