Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Երևանի հուշարձան-շենքերը պատշաճ պաշտպանված չեն․ ավագանու անդամ

Երևանի հուշարձան-շենքերը պատշաճ պաշտպանված չեն․ ավագանու անդամ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը մտահոգված է մայրաքաղաքի հուշարձան-շենքերի պաշտպանվածության առումով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նա այդ մասին ասաց Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստի ժամանակ։

«Տեղի տալով տարբեր շրջանակների բիզնես շահերին, քաղաքը զրկվել է իր պատմական հիշողությունից։ Ես ցանկանում եմ իմանալ՝ արդյոք Երևանի հուշարձան-շենքերի վերաբերյալ կատարվում է մասնագետների բազմակողմանի ուսումնասիրություն։ Որոշ շենքեր կան, որոնք նախկինում գտնվում էին այդ ցանկում, սակայն տարիներ առաջ անհասկանալի պատճառներով հանվել են։ Այսօր արդեն, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ շենքերին հուշարձանների ցանկում կրկին ընդգրկելու առումով և խոսքը միայն Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նախագծում տեղ գտած շենքերի մասին չէ»,- նշեց Աբգարյանը։ Նրա խոսքով, ինքն այժմ չի տեսնում, որ Երևանի հուշարձան-շենքերը լինեն պատշաճ պաշտպանված։ Ավագանու անդամն ասաց, որ բնակիչները՝ հիմնականում երևանցիները, դիմում են քաղաքապետարանին, որպեսզի հուշարձան-շենքերի հարցը օր առաջ լուծվի։ «Ուզում եմ հասկանալ՝ այն սեփականատերերը, որոնք ձեռք են բերել պատմական շինությունններ, որևէ կերպ պատասխանատվության են ենթարկվելո՞ւ են, օրենսդրորեն սահմանափակվելո՞ւ են նրանց հնարավորությունները, այդ շենքերը բացիթողի վիճակի հասցնելու համար» - նշեց Աբգարյանը։

Հարցին ի պատասխան, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սիսեռյանն ասաց, որ համաձայն է, և կարծում է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կվերանայի և այդ ցանկը հավանաբար կլրամշակվի։ «Մենք, իհարկե, կփորձենք գտնել այդ շենքերը, բանակցել սեփականատերերի, կառուցապատողների հետ և լուծումներ գտնել այս ամենին»,- ընդգծեց Սիսեռյանը։

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am