Երևանում՝ 11:07,   25 Մայիս 2024

Հանրությունը 100 տոկոսով տեղեկացված է, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում. պատգամավոր

Հանրությունը 100 տոկոսով տեղեկացված է, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում. 
պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը վստահեցնում է, որ կորոնավիրուսի իրավիճակի պայմաններում կառավարությունը 100 տոկոսով ապահովում է թափանցիկություն:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը նման տեսակետ հայտնեց արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով գումարված ԱԺ հատուկ նիստում։

«Մենք չունենք վերևից եկող հրահանգին ուղղակիորեն ենթարկվող հանրություն: Մեր հանրությունը պետք է ինքնուրույն որոշում կայացնի՝ հաղթելու: Եվ բոլորը՝ 3 մլն-ը պետք է հաղթելու զգացողություն ունենան, որ կարողանանք հաղթել այս իրավիճակում: Ինձ համար հստակ է, որ մեր հանրությունն այդ որոշումը կայացրել է արդեն»,-ասաց պատգամավորն ու նշեց՝ հազարավոր մարդիկ միացել են այս պայքարում հաղթելու համար:

Նա կարևորեց թափանցիկությունը, մասնակցությունը, վստահությունը: Պատգամավորն իր երկու գործըներների հետ ներառված է տնտեսական բլոկի աշխատանքներում, և  կառավարության գործադրած ջանքերը որակեց անգնահատելի: «Ակնհայտ է, որ թափանցիկությունը կառավարությունը 100 տոկոսով պահում է: Այսինքն՝ մեր հանրությունը 100 տոկոսով տեղեկացված է, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում: Որպես հաջորդ քայլ, պետք է կարողանանք ստեղծել ինստիտուտներ, մեխանիզմներ՝ հանրության մասնակցությունն ապահովելու համար»,-ասաց Կարապետյանը:

Նրա կարծիքով՝ ցավոք, 30 տարիների ընթացքում ինստիտուները դեռևս թույլ են և մեծ աշխատանք է պետք անել, որ այդ ինստիտուտներն ուժեղանան: Պատգամավորի կարծիքով՝ մտահոգության կենտրոնում պետք է  լինի մեխանիզմների և ինստիտուտների ուժեղացումը՝  առողջապահական, կրթական համակարգում և այլ համակարգերում:

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am