Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ֆրանսիայից 10 բժիշկ հատուկ չվերթով կժամանի Հայաստան

Ֆրանսիայից 10 բժիշկ հատուկ չվերթով կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայից 10 բժիշկ հատուկ չվերթով կժամանի Հայաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցություն ցույց տալու ՀՀ առողջապահական համակարգին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 12-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Արտերկրից բժշկական անձնակազմերի պլանավորված այցեր ունենք: Ֆրանսիայից ունենք 10 բժշկի այց վաղը հատուկ չվերթով: Լիտվայի բժիշկները մյուս շաբաթ կայցելեն: Կան նաև Ռուսաստանից ցանկություն հայտնած բժիշկներ մոտ 50 հոգի, որոնք ամենայն հավանականությամբ կայցելեն ու տեղում կաշխատեն մի քանի շաբաթ»,- ասաց նախարարը:

Արսեն Թորոսյանը նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական գրասենյակի հետ են բանակցություններ ընթանում՝ հատուկ ստեղծված բժշկական թիմերի այցելության հետ կապված՝ կամ լեհական, կամ իսրայելական, սակայն այդ որոշումը դեռ վերջնական չէ:

Հունիսի 11-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության նիստի ընթացքում հայտարարել է, որ Վրաստանը կօգնի Հայաստանին և վրացի բժիշկներ կգործուղի՝ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը հաղթահարելու համար։

Հունիսի 10-ին Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել կորոնավիրուսի դեմ մղվող պայքարի նպատակով բժիշկների թիմ ուղարկել Հայաստան։

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Նորայր Շողիկյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am