Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Այդ լուրերը հերյուրանք են. ՊԵԿ նախագահը՝ մաքսանենգ ճանապարհով ծխախոտ արտահանելու մասին

Այդ լուրերը հերյուրանք են. ՊԵԿ նախագահը՝ մաքսանենգ ճանապարհով ծխախոտ 
արտահանելու մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից մաքսանենգ ճանապարհով ծխախոտ արտահանելու հետ կապված, բացի Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի պնդումներից, որևէ այլ փաստարկ ու հիմնավորում առկա չէ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: 

«ՊԵԿ-ն այլ պետությունների մաքսային մարմիններից չի ստացել որևէ պաշտոնական գրություն արտահանված ծխախոտի մաքսանենգ լինելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է տիկին Ներսիսյանի (խմբ ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյան) կամ Փաշինյանների ընտանիքի՝ նշված գործընթացում ներգրավված լինելուն, ես այդ տեղեկությունները ուղղակի հերյուրանք եմ համարում, քանի որ որևէ փաստարկ, որևէ հիմնավորում ուղղակի չկա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հովհաննիսյանը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am