Այդ լուրերը հերյուրանք են. ՊԵԿ նախագահը՝ մաքսանենգ ճանապարհով ծխախոտ արտահանելու մասին

Armenpress 14:41, 11 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից մաքսանենգ ճանապարհով ծխախոտ արտահանելու հետ կապված, բացի Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի պնդումներից, որևէ այլ փաստարկ ու հիմնավորում առկա չէ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: 

«ՊԵԿ-ն այլ պետությունների մաքսային մարմիններից չի ստացել որևէ պաշտոնական գրություն արտահանված ծխախոտի մաքսանենգ լինելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է տիկին Ներսիսյանի (խմբ․ ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյան) կամ Փաշինյանների ընտանիքի՝ նշված գործընթացում ներգրավված լինելուն, ես այդ տեղեկությունները ուղղակի հերյուրանք եմ համարում, քանի որ որևէ փաստարկ, որևէ հիմնավորում ուղղակի չկա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հովհաննիսյանը։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am