Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փոխքաղաքապետը մանրամասներ ներկայացրեց Երևանի տրանսպորտային ցանցի բարեփոխման ծրագրից

Փոխքաղաքապետը մանրամասներ ներկայացրեց Երևանի տրանսպորտային ցանցի 
բարեփոխման ծրագրից

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում մանրամասներ ներկայացրեց մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի բարեփոխման ծրագրից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս խնդրին Սարգսյանն անդրադարձավ խորհրդարանի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի հարցին ի պատասխան:

«Տրանսպորտի բարեփոխումների ծրագրի ընդհանուր բյուջեն 100 մլն եվրոյից անցնում է: Այժմ իրականացվում է 100 մլն բյուջետային միջոցների ներգրավման հարցը: Բնականաբար, 60-70 մլն սեփական մուտքեր ունեցող քաղաքը չի կարող ինքնուրույն իրականացնել այդ ծրագիրը»,- ասաց փոխքաղաքապետը:

Հայկ Սարգսյանը նշեց, որ բազմաթիվ բանակցություններ ու քննարկումներ են եղել միջազգային կազմակերպությունների հետ, ինչպես նաև նախորդ տարի Երևանի քաղաքապետարանը ավտոբուսների գնման մրցույթ է հայտարարել:

«Այս պահին մենք ունենք արդեն 100 միավոր 12 մետրանոց ավտոբուսների գնման մրցույթ, որի արդյունքում կունենանք ավտոբուսների շարժակազմի համալրման առաջին խմբաքանակը»,- նշեց Սարգսյանը:

2019թ. դեկտեմբերի 24-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում նշել էր, որ Երևանի տրանսպորտն այսօր ոչ միայն հարմարավետ չէ կամ անվտանգ չէ, այլ բառի ամենակոնկրետ իմաստով՝ վայել չէ երևանցուն. «Համաձայն նոր ցանցի, քաղաքը կսպասարկի տարբեր տարողության ու չափի շուրջ 850 ավտոբուս և ավելի քան 100 տրոլեյբուս: Արդեն մոտ ապագայում կհայտարարվեն առաջին խմբաքանակների ձեռքբերման մրցույթները: Համագործակցության դրական ակնկալիքներ կան նաև մեր ավանդական միջազգային գործընկերների ու բարեկամ երկրների կողմից: Այնպես որ, դեռևս անցյալ դեկտեմբերին ռեֆորմի իրագործման իմ հնչեցրած ժամկետներն ուժի մեջ են, և մենք ռեալ արդյունքները կտեսնենք արդեն 2021-22 թվականներին»:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]