Տնտեսություն

Գույքահարկի նախատեսվող փոփոխությունների արդյունքում Երևանի բյուջեն զգալիորեն կավելանա

2 րոպեի ընթերցում

Գույքահարկի նախատեսվող փոփոխությունների արդյունքում Երևանի բյուջեն զգալիորեն կավելանա

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գույքահարկի սպասվող փոփոխությունների իրականացման արդյունքում նախատեսվում է, որ Երևանի բյուջեն կհամալրիվ հավելյալ եկամուտով՝ պայմանական 45-50 մլրդ դրամով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Պապիկյանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանը՝ պատասխանելով «Իմ քայլը » խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հարցին:

«Գույքահարկի մասին օրենքի փոփոխություններ են կատարվում: Այս փոփոխություններն էականորեն, զգալիորեն փոխելու են թե Երևանի հնարավորությունները, թե համայնքների: Մասնավորապես ենթադրվում է, որ Երևան քաղաքի բյուջեն կարող է համալրվել 45-50 մլրդ դրամ հավելյալ եկամտով»,-ասաց Պապիկյանն ու նշեց՝ դա պայմանական թիվ է, սակայն որպեսզի հասկանալի լինի, թե ինչ հնարավորությունների մասն է խոսքը:

Նա նկատեց, որ հիմնական այն առանձնատները, վիլաներն ու պալատները, որոնք այդ հարկման հիմնական բեռի տակ են ընկնելու, գտնվում են Երևանում: Եվ այս հատվածի հարկերի ավելացումը նախարարը համարում է արդարացի: «Եվ Երևանի բյուջեի ընդլայնմանը զուգընթաց վերնայման ենթակա կլինեն քաղաքին տրվող դոտացիայի չափը և այլ համայնքների համաչափ զարգացմանն ուղղված ֆինանսական միջոցները»,-ասաց նախարարը:

ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակել է գույքահարկի փոփոխությունների նախագիծ:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում