Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Հրայր Թովմասյանն իր ամբողջ աշխատավարձը փոխանցել է կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվեհամարին

Հրայր Թովմասյանն իր ամբողջ աշխատավարձը փոխանցել է կորոնավիրուսի դեմ 
պայքարի հաշվեհամարին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն իր ամբողջ աշխատավարձը փոխացել է գանձապետական հաշվին, որը նախատեսված է Առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Պարոն Թովմասյանի աշխատավարձն ամբողջությամբ փոխանցվել է հատուկ հաշվեհամարին»,- ասաց Ղազարյանը:

ՍԴ աշխատակազմի ղեկավարը հավելեց, որ ապրիլ և մայիս ամիսների ընթացքում Սահմանադրական դատարանի աշխատակազմը պարգևավճարներ առհասարակ չի ստացել:

Հայաստանում հունիսի 9-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13 675 դեպք, որոնցից 4 451-ն` առողջացածԿորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8 933 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  71 405 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 217 դեպքԱրձանագրվել է մահվան 74 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի  14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am