Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նպատակը նույնն է՝ ունենալ մրցունակ տնտեսություն, բայց մոտեցումները պետք է փոխվեն. նախարար

Նպատակը նույնն է՝ ունենալ մրցունակ տնտեսություն, բայց մոտեցումները պետք է 
փոխվեն. նախարար

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատյանը տնտեսության տարբեր ճյուղերի համար նախատեսված ռազմավարական միջոցառումների փաթեթի վերանայման կարիք  է տեսնում, քանի որ կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված փոխվում է աշխարհը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խաչատրյանը նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը՝ պատասխանելով պատգամավոր Եղիշե Սողոմոնյանի հարցին, թե ի՞նչ քայլեր են իրականացվում արտահանումը խրախուսելու համար:

Նախարարը հիշեցրեց, որ տարվա ընթացքում աշխատել են 5 փաստաթղթի մշակման ուղղությամբ, որոնցից 3-ը՝ Արդյունաբերության զարգացման ռազմավարությունը, Փոքր ու միջին բիզնեսի ռազմավարությունը և Զբոսաշրջության զարգացման ռազմավարությունը, արտահանման բաղադրիչներ ունեն: «Երեքում տարբեր լուծումներ են տրված, քանի որ յուրաքանչյուրում խնդիրները տարբեր են: Օրինակ՝ խոշոր բիզնեսում տեխնոլոգիական վերազինումն է համարվում ամենակարևոր բացը, որ առկա է Հայաստանում: Այդ փաստաթուղթը կառավարությունն այս տարվա ընթացքում կհաստատի: Փոքր ու միջին բիզնեսի դեպքում արտահանման ենթակառուցվածքների թույլ լինելն է ամենաէական խնդիրը և այլն»,-ասաց Խաչատրյանը:

Միջոցառումների մի մեծ փաթեթ կա, որով նախատեսվում է, թե ինչ պետք է արվի: Նախարարը նկատեց, որ դրանց մի մասը, սակայն, վերանայման կարիք կունենա, քանի որ աշխարհը փոխվում է, պետք  է փոխվեն նաև մեր մոտեցումներն այդ ճանապարհն անցնելու առնչությամբ: «Նպատակները նույնն են՝ ունենալ մրցունակ տնտեսություն, մրցունակ ծառայություններ, բայց եղանակները պետք է փոխվեն, որովհետև խնդիրներն են փոխվել»,-նշեց նա:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am