Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դրա արդյունքն այսօր կտեսնեք. ԱԱԾ տնօրենը՝ իրավապահների համազգեստով բեմականացման տեսանյութի մասին

Դրա արդյունքն այսօր կտեսնեք. ԱԱԾ տնօրենը՝ իրավապահների համազգեստով 
բեմականացման տեսանյութի մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն անդրադարձել է համացանցում տարածված տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ հարսանեկան արարությանը Ոստիկանության և ԱԱԾ աշխատողների համազգեստով բեմականացում կատարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարտիրոսյանը թեմային անդրադարձավ ԱԺ-ում՝ լրագրողի հարցին ի պատասխան:

«Դրա արդյունքը դուք այսօր կտեսնեք: Դա «Վիլլա Հիլս» ռեստորանային համալիրում է եղել՝ Պտղնիում: Կարծում եմ, որ իրավապահ համակարգի աշխատողների համազգեստով բեմականացում կատարելն այնքան էլ սիրուն չէ»,-ասաց ԱԱԾ տնօրենը:

Տեսանյութում երևում է, բեմականացմամբ՝ իրավապահ համակարգի համազգեստով անձը արարողության մասնակիցներին հորդորում է պահել պարետի կանոնները, կես ժամվա ընթացքում ազատել տարածքը, քանի որ մեծամասշտաբ միջոցառումներն արգելված են: Դրանից հետո իրավապահ համակարգի համազգեստով մարդիկ սկսում են պարել:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]