Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Հուլիս

Նախարարն ակնկալում է քաղաքացիների ակտիվ մասնակցությունը պարեկային ծառայությունում ընդգրկվելու համար

Նախարարն ակնկալում է քաղաքացիների ակտիվ մասնակցությունը պարեկային 
ծառայությունում ընդգրկվելու համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ժամանակ խոսել է պարեկային ծառայության ստեղծման անհրաժեշտության մասին։ «Արմեպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նշել է, որ շատ ու շատ պետական մարմիններում նոր կադրերի և նոր սերնդի մուտքը ապահովելու խնդիր կա և այդ խնդրի լուծումը նախարարությունը սկսել է ոստիկանությունից։

«Գիտեք, որ ոստիկանության ոլորտում տրամադրված ենք բավականին լուրջ բարեփոխումներ իրականացնելու։ Ինչո՞ւ հիմա և ինչո՞ւ սկսել ծառայությունը ոստիկանությունում։  Նախ պատճառն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը ունի ձեր կարիքը իր բարեփոխումները իրականացնելու համար։ Առանց նոր սերնդի ներկայացուցիչների, առանց ոստիկանությունում գործող ծառայողների,  բարեփոխումները ուղղակի ձախողված կլինի։ Հետևաբար՝ ակնկալում ենք ակտիվ մասնակցություն պարեկային ծառայություն ընդգրվելու համար»,- ասել է Բադասյանը։

Նախարարը նշել է, որ պարեկային ծառայության ընդունելության համար շուտով դիմումների ընդունման փուլը կսկսվի։ Նա հայտնել է, որ արդեն իսկ 400 անձ հետաքրքրություն է դրսևորել պարեկային ծառայության անցնելու, և նրանց մեջ քիչ չէ կանանց քանակը։

Պարեկային ծառայությունն էականորեն տարբերվելու և փոխարինելու է այժմ գործող ոստիկանության երկու արտաքին ծառայություններին՝ պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը: Պարեկային ծառայողների համալրումը տեղի է ունենալու բացառապես բաց մրցույթով, ծառայողների ընտրության և նրանց 5-ամսյա ծրագրով վերապատրաստման կրթական ծրագիր իրականացնելու արդյունքում: Ծառայությունն առաջին փուլով գործարկվելու է Երևանում մինչև 2021 թվականի առաջին եռամսյակը, այնուհետև ամբողջ հանրապետությունում՝ մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը: Նոր պարեկային ծառայությունն ունենալու է նոր համազգեստ, լրիվ նոր հագեցվածություն զենքի հատուկ միջոցներով, տրանսպորտային միջոցներով, տեխնիկական սարքավորումներով:

Կառուցվածքային փոփոխություններին զուգահեռ բարեփոխումների գործընթացում հիմնական շեշտադրումն արվել է ծառայության որակի բարձրացմանն ուղղված մեխանիզմների ներդրման վրա։ Այս նպատակով օգտագործվելու է համաշխարհային առաջադեմ փորձը։ Օրինագծով նախատեսված է հաստատել ոստիկանության պարեկային ծառայության կանոնագիրքը, որը մտնում է ոստիկանապետի լիազորությունների մեջ։ Վերջինովս նույնպես կսահմանվեն մեխանիզմներ, որոնք կլուծեն ոստիկանի կերպարի վերափոխման եւ հանրությանը լիովին նոր ոստիկանություն ներկայացնելու խնդիրը։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ