Իրավունք

Խորհրդարանը քննարկում է երեխայի ծննդյան վկայականում նաև ՀԾՀ-ն նշելու օրինագիծը

2 րոպեի ընթերցում

Խորհրդարանը քննարկում է երեխայի ծննդյան վկայականում նաև ՀԾՀ-ն նշելու օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է ՀՀ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության ներկայացրած փաթեթով առաջարկվում է երեխայի ծննդյան վկայականում նշել նաև Հանրային ծառայության համարանիշը:

Օրենքների նախագծերի փաթեթը Ազգային ժողովում հունիսի 3-ին ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:

«Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է ծննդի պետական գրանցման ակտում և ծննդի վկայականում, ի թիվս այլ տվյալների, ծնողների համաձայնությամբ՝ նշել նաև Հանրային ծառայության համարանիշը: Երեխայի հանրային ծառայության համարանիշն ամրագրող պաշտոնական փաստաթուղթ կհանդիսանա նաև երեխայի ծննդյան վկայականը և ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքը, ինչը կնվազեցնի Հանրային ծառայության համարանիշը ստանալու վարչարարությունը»,- ասաց Դանիելյանը:

Օրենքի նախագիծը դրական եզրակացության է արժանացել Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում