Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Հուլիս

Այլ տարբերակ ուղղակի գոյություն չուներ. վարչապետը՝ ասիմպտոմ դեպքերի տնային բուժման մասին

Այլ տարբերակ ուղղակի գոյություն չուներ. վարչապետը՝ ասիմպտոմ դեպքերի տնային 
բուժման մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ պետությունն արել է հնարավոր ամեն ինչ, որ կորոնավիրուսով վարակված անձանց մեկուսացման պայմանները լինեն մաքսիմալ արժանապատիվ և հարմարավետ, սակայն դեպքերի ավելացման պարագայում նման պայմաններում պահելու հնարավորություն այլևս չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ասիմպտոմ դեպքերով վարակակիրների դուրս գրումը և նրանց վերադարձն ընտանիք, որտեղ մյուսներն առողջ են, չի նպաստում արդյոք վարակի տարածմանը

«Մեկուսացման քաղաքականությունը վարեցինք այնքան ժամանակ, քանի դեռ  մեր հյուրանոցային և  մեկուսացման վայրերի հնարավորությունները ներում էր: Ընդ որում, կարծում եմ, որ ՀՀ քաղաքացիները վկա են, որ կառավարությունը, պարետատունը, Առողջապահության նախարարությունն ամեն ինչ արել են, որ մեկուսացման պայմանները լինեն մաքսիմալ արժանապատիվ և հարմարավետ: Բայց եկավ մի պահ, որ այնքան շատ էին մեկուսացվածները և այնքան շատ էին դրական դեպքերը, որ այլևս նրանց նման պայմաններում պահելու հնարավորություն չկար: Եվ, ըստ էության, լուծման այլ տարբերակ ուղղակի գոյություն չուներ»,-ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ  շատ դեպքերում չախտորոշված դեպքերը, որոնց վարակված լինելու մասին իրենք էլ, շրջապատն էլ չգիտեն, վարակի տարածման առումով ավելի վտանգավոր են, քան ախտորոշվածը: Վարչապետը նշեց՝ այս պայմաններում դրական ախտորոշված դեպքերի հետ կապված զգոնությունը պետք է կրկնակի ավել լինի, այլ տարբերակ պարզապես չկար: Նա նաև հիշեցրեց, որ շատ երկրներ ի սկզբանե են ասիմպտոմ դեպքերը տնային պայմաններում բուժել:

Աննա Գրիգորյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ