Հասարակական

Հայկական արտադրության առաջին թեստերը բժշկներին կհանձնվեն հունիսի 2-ին

1 րոպեի ընթերցում

Հայկական արտադրության առաջին թեստերը բժշկներին կհանձնվեն հունիսի 2-ին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկնարկել է կորոնավիրուսի ախտորոշման թեստերի տեղական արտադրությունը, հունիսի 2-ին դրանց առաջին խմբաքանակը կհանձնվի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում:

«Մենք նաև նախաձեռնել ենք թեստավորման արտադրություն ՀՀ-ում: Եվ ներկրված 100 հազար ռեագենտներով արդեն իսկ թեստերի արտադրությունը մեկնարկել է: Վաղն առաջին խմբաքանակը՝ 350 թեստ, հանձնվելու է ՀՎԿԱԿ-ին»,-ասաց Ավինյանը:

Գնահատվում է, որ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտը կարող է օրական 3000-5000 թեստ արտադրել: Դա հետագա թեստավորման քանակների ավելացման պայմաններում հնարավորություն է ստեղծելու բավարարել պահանջարկը:

Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման թեստեր է արտադրում Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը: ՀՀ կառավարությունը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին 550 հազար դոլարի չափով հատկացում կատարելու որոշում էր ընդունել, որպեսզի Հայաստանում կազամակերպվի կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրություն:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում