Հասարակական

Հեղափոխությունից հետո նոր տվյալներով վերաբացված գործով ընտրակեղծարարարության հաստատման դեպք է եղել

2 րոպեի ընթերցում

Հեղափոխությունից հետո նոր տվյալներով վերաբացված գործով ընտրակեղծարարարության հաստատման դեպք է եղել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատախազության լիազորության շրջանակում հարուցված քրեական գործերով նախկինում եղել են դեպքեր, երբ ընտրակեղծարարության փաստ չի հաստատվել, սակայն 2018-ի քաղաքական փոփոխություններից հետո նոր տվյալներ են ձեռք բերել, դրանցով վերաբացվել է գործը, հաստատվել ընտրակեղծարարության դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ-ում՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, թե ինչ է արել Գլխավոր դատախազությունը վերջին առնվազն 20 տարիների ընտրական հանցագործողությունների վերաբերյալ:

«Սկսած 2012-2013 թթ ընտրություններից, համակարգման աշխատանքներ են իրականացվել, աշխատանքային խումբ է ձևավորվել: Օրենքով դատախազությանը վերապահված գործիքների շրջանակում իրականացվել են միջոցառումներ, հարուցվել են գործեր, ունեցել ենք դատապարտումներ և այլն: Ունեցել ենք նաև իրավիճակներ, երբ չեն հաստատվել ընտրակեղծարարության փաստեր: Ունեցել ենք նաև դեպքեր, որ չեն հաստատվել, բայց 2018-ին հանարապետությունում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո նոր տվյալներ են ձեռք բերվել, նոր տվյալներով վերաբացվել է գործը, հաստատվել է ընտրակեղծարարության դեպքը»,-ասաց Դավթյանը:

Նա նաև նշեց, որ դատախազությունն իր նախաձեռնությամբ ենթադրությունների հիման վրա ուսումնասիրություն իրականացնելու իրավասություն չունի:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում