Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Հուլիս

ՄԻԵԴ կարծիքը վկայությունն է նախկինում մեր հայտնած դիրքորոշումների. Դավթյանը՝ Քոչարյանի գործի մասին

ՄԻԵԴ կարծիքը վկայությունն է նախկինում մեր հայտնած դիրքորոշումների. Դավթյանը՝ 
Քոչարյանի գործի մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարծում է , որ Ռոբերտ Քոչարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքը հաստատումն է մինչև այժմ ձեռնարկված քրեական հետպանդման գործողությունների իրավաչափության:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դավթյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին:

Նա նախ նշեց՝ Եվրոպական դատարանի դիրքորոշումը շատ հստակ է, առաջադրված 4 հարցերից 2-ին դատարանն ընդհանրապես չի պատասխանել՝ դրանք դիտարկելով որպես վերացական, տեսական բնույթի հարցեր: 

«Երկու հարցերի կապակացությամբ՝ իրավական որոշակիության և օրենքի հետադարձ ուժի առումով, աքսիոմատիկ իրավաբանություն է ներկայացրել: Այսինքն՝ այլ նախադեպերում արտացոլված իր հստակ դիրքորոշումը, թե ինչ ընդհանուր կանոնների պետք է բավարարի իրավական որոշակիությունը և հետադարձ ուժի կանոնները: Եվ հստակ, ուղղակիորեն մատնանշել է, որ ըստ էության կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում, ինքնին փաստով, չի տեսնում: Ամփոփելով ոչ մասնագետի լեզվով՝ Եվրոպական դատարանի որոշումը ակնհայտ վկայությունն է մեր՝ նախկինում հայտնած բազմաթիվ դիրքորոշումների, որ այդ հարցերին պետք է անդրադառնա գործն ըստ էության քննող դատարանը, ոչ թե Եվրոպական և նույնիսկ Սահմանադրական դատարանը»,-ասաց Դավթյանը:

Նա նշեց՝ Եվրոպական դատարանի դիրքորոշումը մինչև այս ձեռնարկված քրեական հետապնդման գործողությունների իրավաչափության հաստատումն է:

ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը խորհրդատվական կարծիք էր ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով:

Աննա Գրիգորյան 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ