Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գլխավոր դատախազը պատմեց նախկինում կազմակերպված կոռուպցիոն բնույթի հանցավոր սխեմայի մասին

Գլխավոր դատախազը պատմեց նախկինում կազմակերպված կոռուպցիոն բնույթի 
հանցավոր սխեմայի մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախաքննական տարբեր մարմինների վարույթում քննվում են հանցագործությունների վերաբերյալ քրեական գործեր, որոնցով քննության առարկա է սխեմատիկ գործելակերպով տասնյակ տնտեսավարող սուբյեկտների ֆորմալ ներգրավմամբ շղթայական, պետական հովանավորչությամբ իրականացված տնտեսական գործունեություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս մասին ասաց ԱԺ նիստում՝  «Հայաստանի Հանրապետության դատախազության 2019 թվականի գործունեության մասին» հաղորդումը ներկայացնելիս:

«2019-ին առանձնացել է մի քանի ոլորտում սխեմատիկ բնույթ կրող կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարված մեծածավալ  արդյունավետ աշխատանքով: Այսօր նախաքննական տարբեր մարմինների վարույթում քննվում են մեր երկրի համար նախադեպը չունեցող ծավալների հանցագործությունների վերաբերյալ քրեական գործեր, որոնցով քննության առարկա են՝ առանց չափազանցության 10  և ավելի տարիների ընթացքում կազմակերպված հստակ սխեմատիկ գործելակերպով տասնյակ տնտեսավարող սուբյեկտների ֆորմալ ներգրավմամբ շղթայական, պետական հովանավորչությամբ իրականացված տնտեսական գործունեություն: Դրա արդյունքում հարյուր միլիոնավոր դոլարների հասնող հանցավոր եկամուտներ են գեներացվել՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, տարբեր երկրների բանկային ու ֆինանսական համակագերի օգտագործմամբ փորձ անելով թաքցնել դրանց իրական ծագումն ու աղբյուրը: Դրանց որոշ մասով արդեն առկա են տասնյակ անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ»,- ասաց Դավթյանը:

Փաստական տվյալներ են ձեռք բերվում հանցավոր սխեմայի բոլոր օղակները, հանգամանքները հիմնավորելու վերաբերյալ՝ գործի դնելով իրավական ողջ գործիքակազմը, պետության պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ: Այդ նպատակով միայն ներկա պահին վերոնշյալ գումարային արժեքը գերազանցող գույք է արգելադրված: Առաջիկայում ևս նոր տեղեկատվություն կտրամադրվի հանրությանը:

Ծանուցումենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]