Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նախորդ տարում ազատազրկման դատապարտված 957 անձանցից 609-ը չեն գտնվել նախնական կալանքի տակ

Նախորդ տարում ազատազրկման դատապարտված 957 անձանցից 609-ը չեն գտնվել 
նախնական կալանքի տակ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցնում է, որ կալանավորումը որպես խափանման միջոցի կիրառումը հետապնդում է բացառապես վարույթի ընթացքում քրեական հետապնդման ենթարկվող անձի պատշաճ վարքագիծն ապահովելու, քննության բնականոն ընթացքը երաշխավորելու նպատակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դավթյանն այս մասին ասաց  «Հայաստանի Հանրապետության դատախազության 2019 թվականի գործունեության մասին» հաղորդումն ԱԺ նիստում ներկայացնելիս՝ անդրադառնալով նախնական կալանքի պրակտիկային:

«2019-ին ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ են ներկայացվել մեղադրյալ նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 870 միջնորդություն, որոնցից բավարարվել է 804-ը կամ 92.4 տոկոսը:  Ներկայացված միջնորդություններից 26.2 տոկոսի դեպքում ընտրվել է կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ: 2019-ին նախորդ հաշվետու ժամանակաշրջանի հետ համեմատած առկա է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունների թվի աճ»,-ասաց դատախազը:

Նա շեշտեց՝ պետք է փաստել, որ գործնականում վերջին 2-3 տարում ձեռնարկված քայլերը ակնհայտորեն վկայությունն են իրավական հանրահայտ այն սկզբունքի կենսագործման, որ կալանավորումը որպես խափանման միջոցի կիրառումը մեղադրյալի նկատմամբ պատժի, քրեական պատասխանատվության ենթարկելու միջոց չէ և հետապնդում է բացառապես վարույթի ընթացքում քրեական հետապնդման ենթարկվող անձի պատշաճ վարքագիծն ապահովելու քննության բնականոն ընթացքը երաշխավորելու նպատակ: «Ասվածի ապացույցն է նաև այն, որ 2019-ին ազատազրկման դատապարտված 957 անձանցից 609-ը կամ 63.6 տոկոսը չեն գտնվել նախնական կալանքի տակ»,-ասաց Դավթյանը:

2019-ին արձանագրվել է 9 դեպք, երբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու դատական ակտի հիման վրա՝ մնալով ազատության մեջ, մեղադրյալը դրսևորել է ոչ պատշաճ  վարքագիծ, այն է՝ դիմել է փախուստի, կամ կատարել է նոր հանցանք:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]