Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՄԻԵԴ-ը Գուրգեն Մարգարյանի գործով արձանագրում է Ադրբեջանի հակահայկական խտրականությունը

ՄԻԵԴ-ը Գուրգեն Մարգարյանի գործով արձանագրում է Ադրբեջանի հակահայկական 
խտրականությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ կացնահարված ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի գործով արձանագրում է Ադրբեջանի հակահայկական խտրականությունը և ատելությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի ընկերոջ՝ Հայկ Մակուչյանի և հարազատների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ ընդգծելով, որ շուրջ 16 տարվա հետևողական պայքարից հետո կարողացել են վերկանգնել արդարությունը։

Նա նշեց, որ Մարգարյանի գործով կարողացել են հարցի հարթությունը փոխել և այնպես անել, որ պատասխատվություն կրի ոչ թե մասնավոր անձը, այլ պետությունը։

«Առաջին ձեռքբերումն այս վճռի կայացմամբ այն է, որ պատասխանատվության է կանչվել պետությունը և այս անպատժելիության համար պետությունն է հանձառու և հետագա բոլոր պահանջվող միջոցների հասցեատերը լինելու է ոչ թե մարդասպանը, այլ Ադրբեջանը։ Այս գործով ունենք մեզ գոհացնող վճիռ, որով արձանագրվել են Ադրբեջանի կողմից Գուրգեն Մարգարյանի և Հայկ Մակուչյանի իրավունքների խատումները»,- ասաց Սահակյանը։

Փաստաբանը նշեց, որ ՄԻԵԴ-ն արձանագրել է կյանքի իրավունքի խախտումը և հակահայկական խտրականությունը, որը իրականացնում է Ադրբեջանը հայերի նկատմամբ։ «Այս առումով պատմականորեն սա առաջին վճիռն է երբևիցե գոյություն ունեցող, որ միջազգային դատական ատյանն արձանագրում է ադրբեջանական պետության հակահայկական խտրականությունը և ատելությունը։ Այս վճռի իրավական հետևաքները պետք է լինեն նաև այն, որ Ադրբեջանը պետք է ապահովի ժամանակի ընթացքում հակահայկական խտրականության վերացումը։ Քանի որ վճիռը նաև արձանագրել է ներման արդյունքում կյանքի իրավունքի խախտում, սրան պետք է հաջորդեն այնպիսի միջոցառումներ, որոնք կապահովեն մարդասպանի կողմից վճռի փաստացի կրումը»,- ընդգծեց Սահակյանը։

Փաստաբանը ցավով նշեց, որ Հունգարիայի կողմից խախտումների փաստը ՄԻԵԴ-ը չի արձանագրել, սակայն Սահակյանը չի բացառում, որ այս հարցով կգնան մինչև վերջ և կդիմեն ՄԻԵԴ-ի Մեծ պալատ։

Փաստաբանի կարծիքով՝ այս գործը պետության համար շատ մեծ նշանակություն ունի։ «Ընտանիքի կորուստն անդառնալի է, և ընտանիքը նաև չի պահանջել նյութական փոխհատուցում, մեր պայքարը եղել և մնում է բարոյական և իրավական հարթության մեջ։ Կցանկանայի հատուկ շնորհակալություն հայտնել նաև Գուրգեն Մարգարյանի հարազատներին և Հայկ Մակուչյանին, ովքեր, իրենց վիշտը մի կողմ դնելով, ուժ են գտել և վստահել են մեզ այս գործընթացը, կանգնել են մեր կողքին, որպեսզի պետական նշանակության այս խնդիրը մենք կարողանանք կյանքի կոչել, և սա բացառապես հնարավոր է դարձել մասնավոր անձանց նախաձեռնությունների շնորհիվ»,- շեշտեց Սահակյանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է հրապարակել Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ կացնահարված ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի ընկերոջ՝ Հայկ Մակուչյանի և հարազատների ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի հայցերի առնչությամբ։ Դատարանն արձանագրել է, որ Ադրբեջանը տապալել է ազգային ատելության հիմքի վրա կատարված սպանության համար պատժի կրման ապահովումը՝ ներում շնորհելով, խրախուսելով ոճրագործին, որը չի տառապել որևէ հոգեկան հիվանդությամբ։ Այսպիսով՝ պետությունը խախտել է կյանքի իրավունքի դեմ ոտնձգության համար պատժի լիակատար ապահումը՝ հիմք ստեղծելով անպատժելիության համար։ Ադրբեջանը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) խախտման հետ զուգահեռ խախտել է նաև Կոնվենցիայի 14-րդ հոդվածը (խտրականության արգելում)։

ՄԻԵԴ-ն արձանագրել է նաև, որ չկա որևէ հաստատող փաստ, որ Հունգարիայի իշխանությունները կարող էին տեղյակ լինել Սաֆարովի հետագա արդարացման մասին։ Դիմումատուները ֆինանսական փոխհատուցում չէին ակնկալել․ օրեր առաջ տված հարցազրույցում նշել էին, որ կարևորը արդարության վերահաստատումն է ու Ադրբեջանի դատապարտումը։ Հայցում նշվել է ընդամենը 15 հազար 143 ֆունտ ստերլինգ (մոտ 18 հազար դոլար) դատական ծախսերի մասին՝ լոնդոնաբնակ երկու փաստաբանների մոտ 45 ժամյա աշխատանքի դիմաց վճարելու համար։ Ճիշտ նույնքան դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է վճարել։

2004 թվականին Գուրգեն Մարգարյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում էր` մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին:

Դատական գործընթացի ժամանակ Սաֆարովը նշել էր, որ հանցագործությունը կատարել է՝ դրդված Հայաստանի և հայերի նկատմամբ ատելությամբ: Բուդապեշտի դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման: Այդուհանդերձ, 2012 թվականին Սաֆարովն արտահանձնվել էր Ադրբեջանին, որտեղ էլ նրան ներում էր շնորհվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]