Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նացիստական Գերմանիայի ադրբեջանական լեգիոնը․ ռազմագործողությունները Եվրոպայում

Նացիստական Գերմանիայի ադրբեջանական լեգիոնը․ ռազմագործողությունները 
Եվրոպայում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի ղեկավարությունը և քարոզչամիջոցները տարիներ շարունակ այդ երկրի ներսում և արտասահմանյան հարթակներում ակնհայտ կեղծ և մանիպուլյատիվ տեղեկությունների տարածմամբ փորձում են Հայաստանը ներկայացնել իբրև «նացիստներին հերոսացնող երկիր»։ Նմանատիպ կեղծ պնդումները հատկապես ի ցույց են դնում այդ երկրի ղեկավարության երկերեսանիությունը, երբ ուսումնասիրում ենք նացիստական Գերմանիայի բանակի կազմում ադրբեջանական ազգային լեգիոնի գործունեությունը և լեգիոնի հրամանատարների հանդեպ վերաբերմունքը Ադրբեջանի ներսում։

Ադրբեջանում ներկայումս փորձում են չտեսնելու տալ այն փաստը, որ Հարավային Կովկասի ազգային լեգիոններից թվաքանակով ամենամեծը հենց ադրբեջանական լեգիոնն էր։ Բացի այդ, Գերմանիայի ղեկավարությունը, այդ թվում հենց Ադոլֆ Հիտլերը, քանիցս հայտարարել են, որ «վստահության արժանի են» միայն «իրական թյուրքական կազմավորումները» և, մասնավորապես, ադրբեջանական լեգիոնը։ Նացիստական Գերմանիայի առաջնորդը անվստահելի էր համարում հայերին և վրացիներին։ Այդ իսկ պատճառով 1943 թ․-ին նացիստական քարոզչական հաղորդման շրջանակներում լուսաբանվել է ադրբեջանական ազգային կոնգրեսի նիստը, ադրբեջանական լեգիոնին հանձնարարվել են «կարևոր առաջադրանքներ», այդ թվում՝ 1944 թ․ օգոստոսին Վարշավայում ապստամբության ճնշումը և հաջորդած պատժիչ գործողությունները։

Լեգիոնի հրամանատարներից Աբդուրահման Ֆաթալիբեյլի-Դյուդենդացու մասին 2017 թ․-ին Ադրբեջանի նախագահի աշխատակազմին կից «Գիտության զարգացման հիմնադրամի» օժանդակությամբ նկարահանվել է «Դյուդենդից Մյունխեն» փաստավավերագրական ֆիլմը։ Այնտեղ ելույթ է ունենում նաև ադրբեջանական լեգիոնի նախկին զինծառայողներից մեկը։

Ադրբեջանում հերոսացվում է նաև խորհրդային բանակի նախկին զինծառայող, մայոր Ա․ Ֆաթալիբեյլիին նացիստական բանակի կազմ հավաքագրած, լեգիոնի և ադրբեջանական ազգային կոմիտեի հիմնադիր Մեմեդ Էմին Ռասուլզադեն։ Նրա պատվին Ադրբեջանում տեղադրված են հուշարձաններ, 1994, 2007 և 2014 թթ․-ին թողարկվել են հոբելյանական փոստային նամականիշներ, իսկ 2013 թ․-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է պետական մակարդակով Մ․ Է․ Ռասուլզադեի ծննդյան 130-ամյակը նշելու վերաբերյալ հրամանագիր։

Այս և այլ փաստերին կարող եք ծանոթանալ ստորև տեղադրված տեսանյութում (ռուսերեն)։

Տարոն Հովհաննիսյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]