Հասարակական

Լիանա Ղալթախչյանը նշանակվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ

1 րոպեի ընթերցում

Լիանա Ղալթախչյանը նշանակվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Կառավարության որոշմամբ Լիանա Ղալթախչյանը նշանակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշումն ընդունվեց գործադիրի մայիսի 21-ի նիստում։

«Ղեկավարվելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիանա Ղալթաղչյանին»,-ասված է որոշման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում