Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արցախ՝ մասնակցելու Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արցախ՝ մասնակցելու Արայիկ Հարությունյանի 
երդմնակալության արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արցախի Հանրապետություն, որտեղ կմասնակցի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության հանդիսավոր արարողությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Քիչ առաջ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ միասին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորեցինք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին։ Նրանք կմասնակցեն այսօր Շուշիում կայանալիք ԱԺ հատուկ նորընտիր նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությանը»,- գրել է Հարությունյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ մայիսի 22-ին տեղի կունենա ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ իրենց առաջին պաշտոնական աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում նախատեսված է քննարկել առաջիկա անելիքներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Արայիկ Հարությունյանը Արցախի Հանրապետության 4-րդ նախագահ է ընտրվել ապրիլի 14-ին Արցախում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության արդյունքներով։

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am