Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

Գյումրիում նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերաբացման առաջին օրը 13 հաճախում է գրանցվել

Գյումրիում նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերաբացման 
առաջին օրը 13 հաճախում է գրանցվել

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գյումրիում համայնքապատկան նախադպրոցական ուսումնական հաստատություններում 2 400 սանից 13-ն է գնացել մանկապարտեզ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու քաղաքապետարանից:

Համայնքապատկան նախադպրոցական ուսումնական հաստատություններում ախտահանման աշխատանքերը կատարված են, և բոլոր մանկապարտեզները պատրաստ են ընդունել սաներին, սակայն գործող համայնքապատկան 24 նախադպրոցական ուսումնական հաստատությունից միայն 7-ում են ծնողները ցանկություն հայտնել երեխաներին ուղարկել մանկապարտեզ:  Ընդհանուր 2 400 սանից միայն 28 երեխայի ծնող է նախնական հաստատել երեխայի այցը մանկապարտեզ:

«Արմենպրես»-ի  հետ ունեցած զրույցի ժամանակ քաղաքապետարանի կրթության բաժնի պետի պաշտոնակատար Շողիկ Ալեքսանյանը սա ծնողների կողմից զգուշավորություն որակեց: «Նախնական ցանկություն հայտնել էր 28 ծնող, սակայն այսօր  մանկապարտեզ են ուղարկվել 13 սան: Հիմնականում ծնողներն են զգուշանում: Անխոս, հաստատության համար խնդիր կլինի, ասենք, 1 կամ 2 երեխայի հետ աշխատելը»,-նշեց պատասխանատուն:

Գյումրիում ևս ծնողը հաստատության տնօրինությանը պարտադիր պետք է ներկայացնի տեղեկանք աշխատանքի վայրից այն մասին, որ աշխատանքը հեռավար կազմակերպել հնարավոր չէ, մանկապարտեզների աշխատակիցներն էլ պետք է պարտադիր ունենան տեղեկանք այն մասին, որ կորոնավիրուսով վարակված չեն եղել, կոնտակտավորների հետ չեն շփվել:  

Արմենուհի Մխոյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ