Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արցախի ԱԳՆ-ն ծանուցագրեր է ուղարկել ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարներին

Արցախի  ԱԳՆ-ն ծանուցագրեր է ուղարկել ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի գլխավոր 
քարտուղարներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ծանուցագրեր է ուղարկել համապատասխանաբար Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին Արցախի կողմից տվյալ միջազգային դաշնագրերով նախատեսված ժամանակավոր իրավական միջոցներ ձեռնարկելու մասին՝ նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տարածման սպառնալիքի հիմքով երկրում արտակարգ իրավիճակ մտցնելու պատճառով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից։

Ծանուցագրերում նշվում է, որ հանրապետության ողջ տարածքում արտակարգ իրավիճակ է մտցվել 2020 թվականի ապրիլի 12-ին 30 օր ժամկետով և երկարաձգվել մինչև հունիսի 11-ը: Արցախի Հանրապետությունը պարտավորվում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին տեղեկացնել արտակարգ իրավիճակի ժամանակ իր կողմից ձեռնարկված իրավական միջոցների, ինչպես նաև այդ միջոցների կիրառման դադարեցման ամսաթվի մասին:

Արցախի Հանրապետությունը միակողմանիորեն միացել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին 1992 թվականին և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային՝ 2015 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am