Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Մի քանի դեպքով թաղումները դարձել են բռնկման պատճառ. վարչապետը հորդորեց խստագույնս պահել կանոնները

Մի քանի դեպքով թաղումները դարձել են բռնկման պատճառ. վարչապետը հորդորեց 
խստագույնս պահել կանոնները

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի տարածման առումով շարունակում է խնդրահարույց մնալ թաղման արարողություններին մարդկանց մասնակցությունն՝ առանց անհրաժեշտ կանոնների պահպանման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց «Ֆեյսբուք»-ի իր ուղիղ եթերում:

«Կոչ եմ անում, խնդրում եմ պահանջում եմ, որ պարետատան պահանջները խստորեն պահպանվեն՝ սկսած թաղումներից: Ամենամեծ խնդիրն այն է, որ հատկապես համայնքներում, տեղ-տեղ՝ նաև Երևանում, թաղումներն իրականացվում են այնպես, կարծես ոչ մի բան չի կատարվել: Եվ մենք արդեն դեպքեր ունենք, որ թաղումները դառնում են համատարած բռնկումների պատճառ»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց՝ առանձնահատուկ պետք է հետևել նաև, որ բանկերը, խանութները, դեղատները, որտեղ հաճախորդների մեծ հոսք կա, պահպանեն հերթի որոշակի կանոններ, որպեսզի սոցիալական հեռավորությունը պահպանվի: Փակ տարածքներ, հասարակական տրանսպորտ առանց դիմակի որևէ մեկն իրավունք չունի մտնել:

Փաշինյանը շեշտեց՝ պետությունը կիրառելու է լուրջ միջոցներ, տուգանելու և գանձելու են այդ գումարները, որովհետև սա ազգային անվտանգության և կանոնները պահպանելու հարց է: «Խնդրում եմ ձեզ, կոչ եմ անում ամենայն լրջությամբ վերաբերվել այս իրավիճակին: Եթե այս իրավիճակը չկոտրենք, մայիսի 29-ին կունենանք 10 հազար դեպք, հունիսի 12-ին՝ 20 հազար դեպք: Իսկ հունիսի վերջին կունենանք մոտ 30 հազար դեպք, սրանից բխող հետևանքներով, բազմաթիվ, հարյուրավոր մահերով: Բայց մենք հնարավորություն ունենք նման զարգացում թույլ չտալու: Եվ սա կախված է մեզնից յուրաքանչյուրի անհատական պահվածքից»,-ասաց Փաշինյանը:

Հայաստանում մայիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5041 դեպք, որոնցից 2164-ն` առողջացածԿորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2788 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  43 041 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 64 դեպք

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am