Հասարակական

Երևանում այս պահին ասֆլատապատման հետ կապված որոշակի խնդիրներ կան․ Հրաչյա Սարգսյան

1 րոպեի ընթերցում

Երևանում այս պահին ասֆլատապատման հետ կապված որոշակի խնդիրներ կան․ Հրաչյա Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան քաղաքի տարբեր փողոցներում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ, ինչից հետո ոստիկանությունը գծանշումներ է կատարում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։

«Այս պահին Երևանում ասֆալտապատման հետ կապված խնդիրներ ունենք և այդ մասին մենք հավելյալ կտեղեկացնենք։ Գծանշումները Երևան քաղաքում իրականացնում է ՀՀ ոստիկանությունը։ Քաղաքապետարանն ասֆալտապատումից հետո տրամադրում է ոստիկանությանը փողոցների ցանկը, ինչից հետո իրականացվում են գծանշումները»,- նշեց Սարգսյանը և հավելեց, որ ասֆալտապատման խնդիրը լուծելուց հետո միայն կարվեն գծանշումներ։

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում