Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քաղաքացիները պետք է վերադառնան ոչ թե առօրյա կյանքին, այլ ստեղծեն նոր առօրյա. նախարար

Քաղաքացիները պետք է վերադառնան ոչ թե առօրյա կյանքին, այլ ստեղծեն նոր 
առօրյա. նախարար

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սթափության կոչ է անում և վստահություն հայտնում, որ կորոնավիրուսով պայմանավորված ներկայիս վիճակը դեռևս երկար է տևելու:

«Եկեք առնվազն լրջանանք, որովհետեւ այս ամենն, ինչ տեղի է ունենում, տեւելու է շատ երկար։ Ինձ համար անահասկանալի է այս ամենը կատակի վերածելը կամ սրամտելը, դա ինձ շատ է հիասթափեցնում։ Մենք ինչի՞ վրա ենք սրամտում, որ մենք այս կամ այն սահմանափակումը, միևնույն է, չենք անելու ու, միևնույն է, մենք շատ հիվանդանալու ենք, միևնույն է, մենք շատ մահեր ենք տալու, դրա համա՞ր ենք սրամտում։ Մենք կարող ենք մեր ներքին քննադատությունը զարգացնել և փորձել այդ ամենն իրագործել, նույնիսկ եթե դա այդքան էլ սովորական չէ մեզ համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը՝ ավելացնելով, որ քաղաքացիները պետք է վերադառնան ոչ թե առօրյա կյանքին, այլ ստեղծեն նոր առօրյա:

«Այսօր աշխատանքային հեռավար քննարկման եմ եղել՝ աշխարհի 6 երկրների հետ։ Մենք փոխանակվեցինք փորձով, բոլորի մոտ էլ նույն վիճակն է. մի տեղ քիչ դեպքեր կան, մի տեղ՝ շատ։ Վերջում ամփոփիչ նոտա եղավ, որ եթե նույնիսկ հայտնաբերվի այս հիվանդության դեղամիջոցը կամ պատվաստանյութը, միևնույն է, կորոնավիրուսային համավարակի վերջը հնարավոր է տեսանելի լինի ոչ շուտ, քան 5 տարի հետո»,- ասաց նա՝ ավելացնելով, որ լինելու են փոփոխություններ, որոնց մասին ինքը կհայտնի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]