Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Կորոնավիրուսի հետևանքով Մեքսիկայում աղքատների թիվը կարող է հասնել 70 միլիոնի

Կորոնավիրուսի հետևանքով Մեքսիկայում աղքատների թիվը կարող է հասնել 70 
միլիոնի

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համավարակի տնտեսական հետևանքները Մեքսիկայում կարող են հանգեցնել աղքատների թվի 9 միլիոնով ավելացմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայութունը տեղեկացնում է, որ այդ մասին ասվում է մայիսի 11-ին հրապարակված կառավարության զեկույցում: Փաստաթղթում առկա է կոչ  կենսաթոշակների, ապահովագրությունների տեսքով օգնության մասին:

«CONEVAL» անկախ պետական գործակալության զեկույցում նշվում է, որ կորոնավիրուսի հետ կապված՝ դժվարությունների ավելացումը կարող է հանգեցնել 70 մլն աղքատներ ունենալուն: Մեքսիկայի բնակչությունը կազմում է 130 միլիոն, բնակչության 56 տոկոսը չի վաստակում այնքան, որ փակի հիմնական կարիքների ծախսերը: Ձեռնարկությունների, փոքր բիզնեսի փակվելու պատճառով, Մեքսիկայի իշխանությունների տվյալներով, մարտի կեսերից մինչև ապրիլի սկիզբը կորցրել են 346 հազար աշխատատեղ: Տնտեսության անկմանը զուգահեռ սպասվում է աշխատանքի տեղերի կրճատումների թվի ավելացում: Ներկայում Մեքսիկայում չկա գործազրկության նպաստ: Մարդիկ, որոնք կորցրել են աշխատանքը, ստիպված հիմնվոմ են իրենց խնայողությունների վրա կամ սպասում են բարեգործության:

Մեքսիկայում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 35 հազար դեպք, մահացել է 3 հազար 400 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am