Հասարակական

Իսայանը ներկայացրեց արտակարգ դրության ընթացքում աշխատանքային իրավունքների խախտման օրինակներ

2 րոպեի ընթերցում

Իսայանը ներկայացրեց արտակարգ դրության ընթացքում աշխատանքային իրավունքների խախտման օրինակներ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան » խմբակցության պատգամավոր Շաքե Իսյանը ՄԻՊ-ի ուշադրությունը հրավիրեց արտակարգ դրության ընթացքում աշխատանքային իրավունքների խախտումների վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իսայանն այս մասին խոսեց Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցի քննարկմանը:

«Աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները շարունակում է մեր երկրի ամենախնդրահարույց ոլորտներից մեկը մնալ: Խնդիրը հատկապես սուր է մասնավոր հատվածում: Ուզում էի Ձեր ուշադրությունը հրավիրել նաև այս օրերին հնչող ահազանգերի վրա, որոնք պայմանավորված են արտակարգ դրությամբ: Դա ավելի ցայտուն է դարձնում, որ այս ոլորտում կարգավորման խնդիրներ ունենք: Օրինակ տնտեսավարողները աշխատակիցներին արգելում են այս օրերին օգտվել համապատասխան սոցիալական ծրագրերից կամ ուղարկում են չվարձատրվող արձակուրդի»,-ասաց Իսայանն ու նկատեց՝ այդ ահազանգերը տեղ կգտնեն ՄԻՊ-ի մյուս տարվա զեկույցում:

Պատգամավորը բերեց նաև արտակարգ դրությամբ չպայմանավորված մեկ այլ օրինակ: Պագամավորի խոսքով՝ կան դեպքեր, երբ աշխատողին աշխատանքից ազատում են բարեկամական կապերի կամ սոցիալական ցանցերում գրառումներ կատարելու հետևանքով:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում