Հասարակական

2019-ին չի հաջողվել լուծել անկախ դատական համակարգ ունենալու հարցը․ Փաշինյանը ներկայացրեց պատճառը

2 րոպեի ընթերցում

2019-ին չի հաջողվել լուծել անկախ դատական համակարգ ունենալու հարցը․ Փաշինյանը ներկայացրեց պատճառը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ կառավարությունը 2019 թվականի ընթացքում չի կարողացել լուծել անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու հարցը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ տարեկան զեկույցի քննարկման ընթացքում ունեցած ելույթում ՀՀ վարչապետը ներկայացրեց, թե ինչու կառավարությանը չի հաջողվել լուծել անկախ և վստահելի դատական համակարգ ունենալու հարցը։

«Դրան կա մեկ կենկրետ պատճառ, որովհետև մենք իրոք ուզում ենք, որ Հայաստանում լինի անկախ, օրինական, վստահելի դատական համակարգ։ Ես ուզում եմ, որ սա շատ հստակ լինի բոլորիս համար․ մենք ոչ թե ուզում ենք իշխանության, հեղափոխության կամ նույնիսկ ժողովրդի համար վերահսկելի դատական համակարգ, այլ մենք իսկապես ուզում ենք, որ Հայաստանում լինի անկախ դատական համակարգ։ Եթե մենք ուզենայինք ունենալ կառավարելի դատական համակարգ, հին խամաճիկային դատական համակարգի փոխարեն նոր խամաճիկային դատական համակարգ, մենք դա վաղուց լուծած կլինեինք։ Ընդ որում, դրա համար 1-2 զանգը կամ նույնիսկ զանգի բացակայությունը բավարար կլիներ, բայց մեր քաղաքական կամքն է, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունն այլընտրանք չունի, ժողովրդավարությունից հետընթաց չի կարող լինել, ժողովրդավարությունը պիտի առաջընթաց ապրի»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց, որ անկախ դատական համկաարգը ՀՀ տնտեսական և քաղաքական հետագա զարգացման կարևորագույն գրավականն է․ «Մենք այստեղ պետք է հետևողականորեն առաջ անցնենք»,- եզրափակեց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում