Երևանում՝ 11:07,   9 Հունիս 2024

Առաջնագծում տեղադրվել են 225 գերժամանակակից տեսադիտարկման սարքեր․ ՊՆ խոսնակ

Առաջնագծում տեղադրվել են 225 գերժամանակակից տեսադիտարկման սարքեր․ ՊՆ 
խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ՊՆ ԶՈւ ժամկետային անձնակազմի 74 տոկոսն արդեն սնվում է նոր սննդակարգով, իսկ մայիսի 8-ից թիվը կհասնի 90 տոկոսի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Առաջնագծում տեղադրվել են 225 գերժամանակակից տեսադիտարկման սարքեր։ Արդյունաբերական հոսանք է ստացել 64, մշտական ջրով է ապահովվել 134 մարտական դիրք։ Մոդուլային բաղնիք է կահավորվել 35 մարտական դիրքում։ Մարտական դիրքերի անձնակազմի 54 տոկոսը սնվում է նոր սննդակարգով»,- գրել է Ստեփանյանը, ով մեջբերում է արել կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարեկան զեկույցի տվյալներից։

Լիլիթ Դեմուրյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am