Հասարակական

Համայնքների ստացած նվիրատվությունների մասին տեղեկատվությունը կդառնա հրապարակային

2 րոպեի ընթերցում

Համայնքների ստացած նվիրատվությունների մասին տեղեկատվությունը կդառնա հրապարակային

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համայնքներին կատարվող նվիրատվությունների մասին տեղեկությունը դարձնել հրապարակային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Վարդան Վարդանյանի, Տիգրան Ստեփանյանի, Հրանտ Մադաթյանի, Դավիթ Մանուկյանի, Ջանիբեկ Հայրապետյանի և «Իմ քայլը»-ից Սոնա Ղազարյանի հեղինակած նախագիծը ԱԺ նիստում ստացավ 117 «կողմ», 2 «ձեռնպահ» ձայներ:

Առաջարկվող նախագծով փորձ է արվում ապահովել համայնքներին կատարվող նվիրատվությունների գործընթացների թափանցիկությունը: Նախատեսվում է, որ բացի Երևանից, մնացած բոլոր համայնքների ղեկավարները մեկ շաբաթվա ընթացքում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 100-պատիկը գերազանցող նվիրաբերության մասին տեղեկատվությունը պետք է դարձնեն հրապարակային քաղաքացիների համար: Երևանի պարագայում սահմանվել է, որ նվազագույն աշխատավարձի 1000-պատիկը գերազանցող նվիրաբերության կամ նվիրատվության պարագայում համայնքի ղեկավարը՝ այսինքն Երևանի քաղաքապետը պարտավոր է այդ մասին տեղեկացնել Yerevan.am համացանցային կայքով:

Սահմանվել է նաև, որ նվիրատուի մասին տեղեկատվությունը հրապարակման ենթակա է այն պարագայում, երբ կա նվիրատուի կողմից գրավոր համաձայնություն:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում