Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Կբարելավվի Ծովագյուղ-Սեմյոնովկա հանրապետական նշանակության ավտոճանապարհի անցանելիությունը

Կբարելավվի Ծովագյուղ-Սեմյոնովկա հանրապետական նշանակության 
ավտոճանապարհի անցանելիությունը

ԳԱՎԱՌ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական միջոցների հաշվին Գեղարքունիքի մարզում մայիսի երկրորդ կեսից կմեկնարկի 6Հ-53, Մ-4-Սեմյոնովկա-Մ-4 հանրապետական նշանակության ավտոճանապարհի անցանելիության բարելավում» ծրագիրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, ծրագրի իրականացման նախնական արժեքը կազմել է 196 միլիոն դրամ: Հայտարարված շինարարական մրցույթը գտնվում է ամփոփման փուլում: «Ծրագրով նախատեսված է շուրջ հազար քառակուսի մետր մակերես ընդգրկող փոսային նորոգում եւ 24 հազար 578 քառակուսի մետր միաշերտ ասֆալտի եւ ճանապարհային նշանների տեղադրում: Բարելավվող ճանապարհի երկարությունը 11,8 կիլոմետր է, որը սկսվում է Ծովագյուղի խաչմերուկից, անցնում Սեմյոնովկա համայնքով եւ ավարտվում Գեղարքունիք-Տաուշ սահմանաբաժանում: Ճանապարհի անցանելիության բարելավման ծրագրի իրականացման արդյունքում հնարավորոթւյուն կստեղծվի, որպեսզի Սեւան-Դիլիջան ավտոճանապարհային թունելը ենթարկվի հիմնանորոգման»,- ասաց վարչության պետը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am