Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կարլսենի մրցաշարի կիսաեզրափակչի մասնակիցները հայտնի են

Կարլսենի մրցաշարի կիսաեզրափակչի մասնակիցները հայտնի են

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած առցանց մրցաշարում հայտնի են կիսաեզրափակչի մասնակիցները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբվերջին տուրից հետո կիսաեզրափակչում կմրցեն Ֆաբիանու Կարուանա-Հիկարու Նակամուրա, Մագնուս Կարլսեն-Դին Լիժեն զույգերը: Առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 1-ին, իսկ երկրորդը` մայիսի 2-ին: Եզրափակիչը կկայանան մայիսի 3-ին:

Հաղթողը կստանա 70 հազար ԱՄՆ դոլար մրցանակ: Առցանց մրցաշարին Կարլսենի հետ մասնակցում էին նաև Ալիռեզա Ֆիրուջան, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Հիկարու Նակամուրան:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am