Կարլսենի մրցաշարի կիսաեզրափակչի մասնակիցները հայտնի են

Armenpress 11:40, 1 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած առցանց մրցաշարում հայտնի են կիսաեզրափակչի մասնակիցները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վերջին տուրից հետո կիսաեզրափակչում կմրցեն Ֆաբիանու Կարուանա-Հիկարու Նակամուրա, Մագնուս Կարլսեն-Դին Լիժեն զույգերը: Առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 1-ին, իսկ երկրորդը` մայիսի 2-ին: Եզրափակիչը կկայանան մայիսի 3-ին:

Հաղթողը կստանա 70 հազար ԱՄՆ դոլար մրցանակ: Առցանց մրցաշարին Կարլսենի հետ մասնակցում էին նաև Ալիռեզա Ֆիրուջան, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Հիկարու Նակամուրան:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am