Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ինչպե՞ս կարելի է Հայոց ցեղասպանությունը մոռանալ. Վլադիմիր Սոլովյով

Ինչպե՞ս կարելի է Հայոց ցեղասպանությունը մոռանալ. Վլադիմիր Սոլովյով

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս հայտնի հաղորդավոր Վլադիմիր Սոլովյովն իր հաղորդման ընթացքում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «Ռոսիա-1» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» ապրիլի 28-ի հաղորդման ժամանակ վերջինս ուկրաինացի քաղաքագետից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ Ուկրաինան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Հաղորդավարը դա արել է՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կողմից Խորհրդային միությանը Հոլոդոմորի մեջ մեղադրելու վերաբերյալ բանավեճի ընթացքում:

«Դա շատ կոպիտ է, որ դուք չեք ճանաչում հայ ժողովրդի ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում և բացատրել եք ինչու, քանի որ չեք ցանկանում փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ: Ընդհանրապես դա ի՞նչ է, այս առումով Ավակովն իրեն ավելի լավ է պահում: Նա հիշում է իր հայկական արմատների մասին: Իսկ ձեր պետությունն ընդհանրապես չունի՞ սկզբունքներ: Ինչպե՞ս կարելի է Հայոց ցեղասպանությունը մոռանալ, ինչպե՞ս դա կարելի է անել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշել է Վլադիմիր Սոլովյովը:

Հաղորդման այդ հատվածին կարող եք հետևել 2:25 րոպեից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]