Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հեռավար ուսուցումից դուրս մնացածները բաց թողնվածը կլրացնեն 2020-2021 թթ․ ուսումնական տարվա սկզբում

Հեռավար ուսուցումից դուրս մնացածները բաց թողնվածը կլրացնեն 2020-2021 թթ․ 
ուսումնական տարվա սկզբում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում հեռավար կրթության համակարգից դուրս մնացած աշակերտների համար 2020-2021 թթ․ ուսումնական տարում կլինեն պահուստային շաբաթ և օրեր՝ բացը լրացնելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազատություն ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Մեր նախնական տեղեկություններով՝ ՀՀ տարբեր մարզերում հեռավար ուսուցմանը մասնակցել է աշակերտների 85-90 տոկոսը։ Մենք ակնկալում ենք, որ ամփոփման արդյունքներում կունենանք ավելի բարձր թիվ։ 2020-2021 ուսումնական տարում մենք նախատեսել ենք ունենալ պահուստային շաբաթ և օրեր, որի ժամանակ այն աշակերտներն, ովքեր ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել հեռավար կրթության համակարգից՝ կլրացնեն բաց թողնվածը»,- նշեց Հարությունյանը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը քննարկում է 2020-2021 թթ․ուսումնական տարին 1 շաբաթ շուտ սկսելու հարցը։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: Արտակարգ դրության օրերին Հայաստանի Հանրապետությունում փակ են բոլոր ուսումնական հաստատությունները և ուսուցումը շարունակվում է հեռավար կերպով։ Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am