Հասարակական

Ոստիկանությունը հերքում է «Արմենիա» ԲԿ-ի վրա հարձակվելու վերաբերյալ տեղեկությունը

2 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը հերքում է «Արմենիա» ԲԿ-ի վրա հարձակվելու վերաբերյալ տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ոստիկանությունը հերքում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վրա հարձակվելու վերաբերյալ տեղեկությունը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

«Նման ահազանգ չենք ստացել»,- ասաց Ջանոյանը։

Լրատվամիջոցներում տարածած տեղեկության համաձայն՝ նորաթուսցիները հարձակվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վրա, որտեղ գտնվում են Գավառում փոխհրաձգության հետևանքով գտնվող վիրավորները։

Գավառ քաղաքում՝ Գավառի համալսարանի մոտակայքում ապրիլի 28-ին ժամը 17:40-ի սահմաններում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 2 մարդ, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Փոխհրաձգությունից հետո մի խումբ քաղաքացիներ փորձել են հաշվեհարդար տեսնել այդ հրաձգության մասնակիցներից մեկի նկատմամբ և հարձակվել են Գավառի բժշկական կենտրոնի վրա։

ՀՀ քննչական կոմիտեն Գավառ քաղաքում երկու անձի սպանելու և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցել է քրեական գործեր, որոնք միացրել է մեկ վարույթում:

Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ապրիլի 29-ի ժամը 20։00-ի դրությամբ՝ ձերբակալվել է 15 անձ:

Կարեն Խաչատրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում