1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գավառի ԲԿ-ում վիրավորներին հասցվել են վնասվածքներ կտրող-ծակող գործիքներով․ տուժել է նաև խնամողը

Գավառի ԲԿ-ում վիրավորներին հասցվել են վնասվածքներ կտրող-ծակող գործիքներով․ 
տուժել է նաև խնամողը

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գավառի բժշկական կենտրոնում տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավոր անձանց և նրանց մոտ գտնվող խնամողին հասցվել են վնասվածքներ՝ կտրող-ծակող գործիքներով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գավառի ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Արամ Ավետիսյանը։

«Ապրիլի 28-ին, դրսում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մեզ մոտ տեղափոխվածների վիճակները գնահատվել է որպես ծանր՝ բազմաթիվ հրազենային վնասվածքներով, կոտրվածքներով։ Նրանց հետ հիվանդանոց է տեղափոխվել նաև 2 հոգի, որոնց մոտ արդեն գրանցված է եղել կլինիկական մահ»,- նշեց Ավետիսյանը և հավելեց, որ ոստիկանական ուժերը ժամանել են ԲԿ հիվանդներին ընդունելուց անմիջապես հետո։

Բժշկի խոսքով՝ հրազենային վնասվածքներ ստացած անձանց իրենք համապատասխան բուժօգնություն ենք ցույց տվել։ Այդ ընթացքում, վիճաբանության կողմերից մեկի հարազատները՝ ճեղքելով ոստիկանության պատնեշը, մտել են հիվանդանոց և պատուհաններն ու դռները կոտրելով՝ փորձել են գտնել ԲԿ-ում գտնվող վիրավոր անձանց։

«Հիվանդանոց ներխուժած անձինք փախուստի դիմեցին այն ժամանակ, երբ հիվանդասենյակներից մեկում գտան և հարձակում գործեցին այն անձի վրա, ում փնտրում էին։ Այդ պահին այնտեղ գտնվել են ոստիկանական ուժեր, իսկ հիվանդասենյակում եղել է պացիենտի խնամողը։ Բոլոր վիարավորներին մարմնի տարբեր հատվածներին հասցվել են կտրող-ծակող գործիքներով վնասվածքներ, այդ թվում հիվանդասենյակում գտնվող խնամողին, ում վիրահատել ենք մեզ մոտ, ինչից հետո տեղափոխվել է Երևան»,- ընդգծեց Ավետիսյանը։

Բոլոր վիրավորներին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Երևան։ Բուժանձնակազմից ոչ ոք չի տուժել և վնասվածքներ չի ստացել։

Գավառ քաղաքում՝ Գավառի համալսարանի մոտակայքում ապրիլի 28-ին ժամը 17:40-ի սահմաններում կրակոցներ են հնչել։ Արդյունքում մահացել է 2 մարդ, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: 

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ են ընդունվել Գավառ քաղաքում երկու անձի սպանելու և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը, որոնք միացվել են մեկ վարույթում:

2020 թ. ապրիլի 28-ին` ժամը 17։00-ի սահմաններում, տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում, որի ժամանակ սպանվել են Գավառ քաղաքի բնակիչ Զ. Պարոնիկյանը և Նորատուս գյուղի բնակիչ Վ. Ավետիսյանը, վնասվածքներ են ստացել նաև Նորատուս գյուղի բնակիչներ Հ. Հակոբյանը, Ա. Պետրոսյանը, Ա. Սարգսյանը, Ս. Մելոյանը, Ա. Հայթյանը և Վ. Դավոյանը: 

Վ. Ավետիսյանի և Զ. Պարոնիկյանի հարազատները և ընկերները, բազմաթիվ անձինք, կարծելով, որ նրանց սպանությունը կատարել են Գավառի հիվանդանոցում գտնվող բուժօգնության դիմած Ա. Հայթյանը և Վ. Դավոյանը, շրջափակել են հիվանդանոցի մուտքերը, այնտեղ ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելով մուտք են գործել հիվանդանոց՝ կոտրելով մուտքի դռները, ինչպես նաև հիվանդանոցում գտնվող գույքը:

Հիվանդանոց ներխուժելու դեպքի առթիվ 2020 թ. ապրիլի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 2-րդ մասով:

Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով այս պահի դրությամբ ձերբակալվել է   5 անձ: 

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]