Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում Հայոց ցեղասպանությունը վերապրած երեք մարդ է ապրում

Հայաստանում Հայոց ցեղասպանությունը վերապրած երեք մարդ է ապրում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում գրանցված է ցեղասպանությունը վերապրած 3 քաղաքացի: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, այս մասին տեղեկացրին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից: Նրանք են Օվսաննա Միրխանյանը (1915 թվականի ծնված) և Մարի Կիրակոսյանը (1908 թականի ծնված), Եպրաքսի Գեւորգյանը (1914 թվականի ծնված):

Նախկին Օսմանյան կայսրության տարածքում մինչև 1915 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածները, բացի իրենց կենսաթոշակից, պետության կողմից ստանում են նաև հավելավճար իրենց կենսաթոշակի 50 տոկոսի չափով և հարյուր հազար դրամ որպես Ցեղասպանությունը վերապրած:

Երբ 2013 թվականին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, «Արմենպրես»-ն սկսեց «Ականատեսը» հատուկ նախագիծը, Հայաստանում բնակվում էր վերապրած 40 անձ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am