Հասարակական

Քաղաքապետարանը և գործադիրը քննարկում են մանկապարտեզների ոչ հաստիքային աշխատողներին օժանդակելու հարցը

2 րոպեի ընթերցում

Քաղաքապետարանը և գործադիրը քննարկում են մանկապարտեզների ոչ հաստիքային աշխատողներին օժանդակելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանը Կառավարության հետ քննարկում է իր ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների հաստիքային աշխատողներին օժանդակելու հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։

«Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներում պայմանագրային հիմունքներով աշխատող աշխատակցիների հարցը քննարկվել է բազմիցս: Այն աշխատակիցները, որոնք մեր ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներում ծառայության մատուցման պայմանագրեր են կնքել, ցավոք սրտի, չեն կարողացել Երևանի քաղաքապետարանի բյուջեով ֆինանսական միջոցներ ստանալ որպես աշխատավարձ, որովհետև հաստիքացուցակներում և ընդհանուր Երևանի բյուջեում իրենց ներկայությունը չկա»,- նշեց Վիրաբյանը։

Նրա խոսքով՝ Կառավարության հետ քննարկում են հարցը և արդեն իսկ փոխանցել են բոլոր աշխատակիցների անուն-ազգանունները գործադիրին։ Վիրաբյանը հայտնեց, որ պետք է հասկանան, թե ինչ միջոցներով, ինչ ձևաչափով հնարավոր կլինի այդ աշխատակիցներին օժանդակություն ցուցաբերել կամ աշխատավարձը վճարել:

«Հարցը կառավարության և Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է, և հավանաբար մոտ օրերս կգտնենք լուծում»,- ասաց Տիգրան Վիրաբյանը:

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում