Հասարակական

Ոստիկանությունում մեկուսացման ռեժիմը խախտելու հատկանիշներով քրեական գործեր չեն հարուցվել

2 րոպեի ընթերցում

Ոստիկանությունում մեկուսացման ռեժիմը խախտելու հատկանիշներով քրեական գործեր չեն հարուցվել

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու հատկանիշներով հարուցված քրեական գործեր չկան։ Այս մասին «Արմենպրես»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

«Ձեր գրությանն ի պատասխան` հայտնում ենք, որ մինչև օրս ՀՀ քրեական օրենսգրքի 277.1-րդ հոդվածի (արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը) հատկանիշներով հարուցված քրեական գործեր առկա չեն, ուստի և քրեական պատասխանատվության ենթարկված անձինք չկան»,- նշված է հարցման պատասխանի մեջ։

Մարտի 24-ից ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում»

լրացումներ կատարելու մասին» օրենքը, համաձայն որի՝ մեկուսացման և

ինքնամեկուսացման ռեժիմի պահանջները խախտելու համար նախատեսված է քրեական

պատասխանատվություն։

Քրեական օրենսգրքում լրացմամբ նվազագույնը 1 ամիս կալանք, առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսված, եթե մարդը այլոց վարակում է կորոնավիրոսով։ Մեկուսացման պահանջը խախտելու համար նվազագույն տուգանքի չափն է 100 հազար դրամը, առավելագույնը՝ 1 միլիոն դրամը։

Կարեն Խաչատրյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում