Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքը 2022-ից կարգելվի

Մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքը 2022-ից կարգելվի

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների իրացումն արգելող օրինագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 105 «կողմ» , 1 «ձեռնպահ» ձայներ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նախագիծը ներկայացնելիս հիշեցրել էր, որ այն պլաստիկե տոպրակների մասին է:  Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կառավարության կողմից ներկայացվել էր լրացուցիչ առաջարկ, որպեսզի այս կարգավորումը կիրառվի նաև շրջիկ առևտրի կետերի նկատմամբ:

Այսպիսով, նախագծով առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերում արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների` բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածը, վաճառքը և իրացումը:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am