Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բանաստեղծ Գագիկ Դավթյանի գիրքը թարգմանվել է սերբերեն

Բանաստեղծ Գագիկ Դավթյանի գիրքը թարգմանվել է սերբերեն

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպայի հնագույն տպագրատներից մեկը՝ 1892 թվականին հիմնադրված СРПСКА КЊИЖЕВНА ЗАДРУГА  (ՍԵՐԲԻԱՅԻ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ) հրատարակչությունը «Փոքր գրադարան» մատենաշարով լույս է ընծայել բանաստեղծ Գագիկ Դավթյանի ստեղծագործությունների ժողովածուն «ПРЕПИРКА С JОВОМ» («ՎԵՃ ՀՈԲԻ ՀԵՏ») խորագրով: Գիրքը Գ. Դավթյանի «Свидание времен» («Ժամանակների ժամադրություն») ռուսերեն ժողովածուից և «Poésie contemporaine Arménienne»  («Արդի հայ պոեզիա») ֆրանսերեն անթոլոգիայից ճաշակավոր ընտրությամբ թարգմանել է սերբ անվանի բանաստեղծուհի, մեր ժողովրդի նվիրյալ բարեկամ Լյուբիցա Միլետիչը: Տպագրությունը նախաձեռնել և մեկենասությունը ստանձնել է Սերբիայի հայ համայնքի նախագահ Սամվել Այվազյանը, նյութական սիրահոժար օժանդակություն են ցուցաբերել Սերբիայում Հայաստանի Պատվո հյուպատոս Պրեգրադ Տոմիչը, սերբահայեր և հայ համայնքի սերբ բարեկամներ:

Վերջին տարիներին Լյուբիցա Միլետիչը բազմիցս եղել է Հայաստանում, այցելել Արցախ, ուղեգրություններով և էսսեներով  հանդես եկել սերբական մամուլում, հրատարակել հայկականությամբ համակված բանաստեղծությունների «Ветрови Арарата» («Արարատի հողմերը») գիրքը, որը Գագիկ Դավթյանի թարգմանությամբ հրատարակվել է Երևանում և Ստեփանակերտում, արժանացել է ընթերցողի ջերմ ընդունելությանը: Երկու բանաստեղծների համագործակցության արդյունքում, Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, Բելգրադում հրատարակվել է «Ժամանակակից հայ պոեզիա» անթոլոգիան, որում ներկայացված են 28 հեղինակների ստեղծագործություններ: Ի դեպ այս գիրքը նույնպես հովանավորել է Սերբիայի հայ համայնքի նախագահ Ս. Այվազյանը: Ինչպես անթոլոգիայի, այնպես է Գ. Դավթյանի սույն գրքի խմբագիրն է ճանաչված բանաստեղծ Դրագան Լակիչևիչը: Շապիկին օգտագործված է նկարիչ Ժիրայր Աղավելյանի «Աստղապար» կտավը, ձևավորումն իրականացվել է ЦРНО МАРКОВИЋ  գրաֆիկական ստուդիայում: Հայ բանաստեղծի գրքի հրատարակությունը նշանակալի քայլ է հայ-սերբական գրական-մշակութային կապերի հետագա խորացման ճանապարհին:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am