Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար իրականացնում է մի շարք միջոցառումներ

Երևանի քաղաքապետարանը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար 
իրականացնում է մի շարք միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանն արտակարգ ռեժիմով իրականացնում է նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված մի շարք միջոցառումներ՝ ախտահանումներ, ինչպես նաև կարգավորումներ՝ սպասարկման ոլորտում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսին այս մասին ասաց Վարակի կանխարգելման գործողությունները համակարգող Երևանի օպերատիվ շտաբի ղեկավար, քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը։

«Մենք մշտապես սերտ համագործակցում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ։ Գերատեսչության աշխատակիցների միջոցով ախտահանումներ էին իրականացվում կանգառներում, սակայն այս պահին հասարակական տրանսպորտը չի աշխատում, և պետք է հասկանանք, թե երբ ենք շարունակելու։ Այս պահին քաղաքապետարանը ախտահանման աշխատանքներ է իրականացնում Երևանի բոլոր վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի մուտքերում, վերելակներում»,- նշեց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ իրենք աշխատանքներ են իրականացնում նաև սպասարկման ոլորտում։ «Պարետատան ցուցումներով փորձում ենք կարգավորումներ իրականացանել նաև մասնավոր սեկտորում, այդ ուղղությամբ էլ աշխատանքներ ենք տանում»,- ասաց Երևանի փոխքաղաքապետը։

Ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում առաջարկվել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, պահպանել տեղաշարժի, հանրային տրանսպորտի, միջմարզային շարժի գործող սահմանափակումները, որոնց ժամանակացույցի վերաբերյալ կլինեն պարետի համապատասխան որոշումներ:

Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 977 է, արձանագրվել է մահվան 13 դեպք: Բուժվածների գումարային թիվը դարձել է 173:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]